16:02  ,  30 նոյեմբերի, 2023

Ջուդ Բելինգեմի ռեկորդները

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ռեկորդ է գրանցել։ Նա Չեմպիոնների լիգայի առաջին չորս խաղերից յուրաքանչյուրում գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է «Ռեալի» պատմության մեջ։

Խմբային մրցաշարի նախավերջին տուրի խաղում (4:2) Բելինգեմը գրավել էր Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դարպասը։

Այս ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» «Ռեալ» տեղափոխված Բելինգեմը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է խմբային փուլի 5 խաղից 4-ին եւ ամեն խաղում գոլ է խփել։

Բելինգեմը նաեւ դարձել է պատմության մեջ առաջին անգլիացի ֆուտբոլիստը, որը մինչեւ 21 տարեկան դառնալը 10 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում