10:28  ,  29 նոյեմբերի, 2023

Էրլինգ Հոլանդը գերազանցեց Կիլիան Մբապեի ռեկորդը ՉԼ-ում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում գերմանական «Լայպցիգին» խփած գոլի շնորհիվ գերազանցեց ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տարիքայի ռեկորդը՝ դառնալով Չեմպիոնների լիգայում 40 գոլ խփած ամենաերիտասարդ (23 տարեկան եւ 130 օրական) ֆուտբոլիստը, հաղորդում է ESPN-ը։

Հոլանդը նաեւ ամենաարագը հասավ 40 գոլին Չեմպիոնների լիգայում։ Դրա համար նրան պահանջվեց 35 հանդիպում։

Նախորդ ռեկորդակիրը հոլանդացի Ռուուդ վան Նիստելռոյն էր, որը 40 գոլ ՉԼ-ում խփել է 45 խաղում։

«Մանչեսթեր Սիթին» «Լայպցիգին» հաղթել էր 3:2 հաշվով եւ 15 միավորով գրավել առաջին տեղը խմբում։ Երկու թիմերն էլ նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում