18:50  ,  12 նոյեմբերի, 2023

Ավետիք Պողոսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող սամբոյի  աշխարհի առաջնությունում  Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Պողոսյանը մարտական սամբոյում նվաճեց արծաթե մեդալ:

88 կգ քաշայինների եզրափակիչում Պողոսյանը մրցեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Սաիդ Սաիդաովի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով:

Ավետիք Պողոսյանը եզրափակիչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում