01:56  ,  12 նոյեմբերի, 2023

Մադրիդի «Ռեալի» տպավորիչ հաղթանակը՝ 5:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Վալենսիային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 5:1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվողներ Վինիսիուս Ժունիորը եւ Ռոդրիգոն։

«Վալենսիայի» միակ գոլը վերջին րոպեներին խփեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն։

«Ռեալը» 32 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ժիրոնայից» հետ է 2 միավոր։ «Վալենսիան» 9-րդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 5:1 (տեսանյութ)

Դանիել Կարվախալ, 3, Վինիսիուս Ժունիոր, 42, 49, Ռոդրիգո, 50, 84 - Ուգո Դուրո, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում