13:01  ,  11 նոյեմբերի, 2023

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանն՝ ամսվա լավագույն խաղացող (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ամսվա լավագույն խաղացող, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի առաջնության 3 հանդիպպման, խփել 2 գոլ։

Մրցանակին հավակնում էին նաեւ «Զենիթի» հարձակվող Իվան Սերգեեւը (1 գոլ, 2 գոլային փոխանցում), «Ռոստովի» հարձակվող Եգոր Գոլենկովը (1 գոլ, 2 գոլային փոխանցում), Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Միլան Գայիչը (2 գոլ) եւ Կազանի «Ռուբինի» դարպասապահ Յուրի Դյուպինը (3 խաղում էլ գոլ բաց չի թողել)։

Քվեարկությանը մասնակցում են ՌՊԼ-ի լեգենդները, փորձագետներ, երկրպագուներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում