15:02  ,  9 նոյեմբերի, 2023

ՌՊԼ․ Սպերցյանը՝ ամսվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների թվում

Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակը։

Մրցանակին հավակնում են «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (2 գոլ), «Զենիթի» հարձակվող Իվան Սերգեեւը (1 գոլ, 2 գոլային փոխանցում), «Ռոստովի» հարձակվող Եգոր Գոլենկովը (1 գոլ, 2 գոլային փոխանցում), Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Միլան Գայիչը (2 գոլ) եւ Կազանի «Ռուբինի» դարպասապահ Յուրի Դյուպինը (3 խաղում էլ գոլ բաց չի թողել)։

Քվեարկությանը մասնակցում են ՌՊԼ-ի լեգենդները, փորձագետներ, երկրպագուներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում