10:43  ,  9 նոյեմբերի, 2023

Մյուլերը ՉԼ-ում հաղթանակների քանակով գերազանցեց Կասիլյասին եւ երկրորդն է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակով (102 հանդիպում) գերազանցեց իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին (101) եւ բարձրացավ երկրորդ տեղ։ Ռեկորդակիրը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 115 հաղթանակ։

Խմբային մրցաշարի չորրորդ տուրում «Բավարիան» 2:1 հաշվով հաղթել էր թուրքական «Գալաթասարային», վատաստակել 12 միավոր եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Մյուլերը «Բավարիայում» է հանդես գալիս 2009 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English