11:12  ,  7 նոյեմբերի, 2023

Վինիսիուսը՝ Լա Լիգայի լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանի լավագույն խաղացող Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։

«Շնորհակալ եմ Ասոցիացիային եւ բոլոր նրանց, ովքեր ընտրել են ինձ։ Ես երջանիկ եմ եւ հույս ունեմ, որ կկարողանամ շարունակել նույն արդյունավետությամբ երկար տարիներ»,- ասել է Վինիսիուսը մրցանակը ստանալուց հետո։

Լա Լիգայի անցած մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում