18:56  ,  4 նոյեմբերի, 2023

«Ժիրոնան» հաղթեց «Օսասունային» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ժիրոնան» հյուրընկալվեց «Օսասունային» եւ հաղթեց 4:2 հաշվով։

«Օսասունայից» դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը։ «Ժիրոնայի» կազմում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպաններ Իվան Մարտինն ու Ալեշ Գարսիան եւ ուկրաինացի հարձակվողներ Արտյով Դովբիկն ու Վիկտոր Ցիգանկովը։ Դովբիկը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց։

«Ժիրոնան» 31 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 3 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։  «Օսասունան» 11-րդն է՝ 13 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Օսասունա» - «Ժիրոնա»՝ 2:4 (տեսանյութ)

Անտե Բուդիմիր, 25, 55 - Իվան Մարտին, 16, Արտյոմ Դովբիկ, 71, Վիկտոր Ցիգանկով, 80, Ալեշ Գարսիա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում