17:39  ,  8 հոկտեմբերի, 2023

«Պարի Նիժնի Նովգորոդը» հաղթեց Սեւիկյանի եւ Զե Տուրբոյի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»։

13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նորեկ, 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը (տեսանյութ)։ Ավելացված երրորդ րոպեին «Պարի Նիժնի Նովգորոդի» առավելությունը կրկնապատկեց Գվինեա Բիսաուն ներկայացնող հարձակվող Զե Տուրբոն։

«Կռիլյա Սովետովը» 21 միավորով երկրորդն է, «Պարի Նիժնի Նովգորոդը» 5-րդն է՝ 17 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում