00:57  ,  5 հոկտեմբերի, 2023

«Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակները, ՊՍԺ-ի պարտությունը, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային մրցաշարի երկրորդ տուրը։ Տեղի ունեցան E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ հանդիպումները։

E խմբում Մադրիդի «Աթլետիկոն» 3:2 հաշվով պարտության մատնեց հոլանդական «Ֆեյենորդին» եւ 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող իտալական «Լացիոն», որը 2:1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին»։

F խմբում անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» 4:1 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ եւ 4 միավորով առաջատարն է։ ՊՍԺ-ն երկրորդն է՝ 3 միավոր։

Հաջորդ տեղերում են իտալական «Միլանն» ու Դորտմունդի «Բորուսիան», որոնք խաղացին ոչ ոքի՝ 0:0:

G խմբում տիտղոսը պաշտպանող անգլիական «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթեց գերմանական «Լայպցիգին» եւ 6 միավորով առաջատարն է։ «Լայպցիգը» երկրորդ տեղում է՝ 3 միավոր։

H խմբում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալական «Պորտուին» եւ 6 միավորով առաջին տեղում է։ «Պորտուն» երկրորդն է՝ 3 միավոր։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

E խումբ

«Սելթիկ» - «Լացիո»՝ 1:2 (տեսանյութ)

Կիոգո Ֆուրուհասի, 12 - Մատիաս Վեսինո, 29, Պեդրո, 90+6

«Աթլետիկո Մադրիդ» - «Ֆեյենորդ»՝ 3:2 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 12, 47, Անտուան Գրիզման, 45+4 – Մարիո Էրմոսո, 7, ինքնագոլ, Դավիդ Գանցկո, 34

Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 4 միավոր, «Լացիո»՝ 4, «Ֆեյենորդ»՝ 3, «Սելթիկ»՝ 0։

F խումբ

«Նյուքասլ Յունայթեդ» - ՊՍԺ՝ 4:1 (տեսանյութ)

Միգել Ալմիրոն, 17, Դեն Բյորն, 39, Շոն Լոնգսթաֆ, 50, Ֆաբիան Շար, 90+1 - Լուկաս Էրնանդես, 56

«Բորուսիա Դորտմունդ» - «Միլան»՝ 0։0

Մրցաշարային դրություն․ «Նյուքասլ»՝ 4 միավոր, ՊՍԺ՝ 3, «Միլան»՝ 2, «Բորուսիա»՝ 1։

G խումբ

«Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Լուա Օպենդա, 48 - Ֆիլ Ֆոդեն, 25, Խուլիան Ալվարես, 84, Ժերեմի Դոկու, 90+2

«Ցրվենա Զվեզդա» - «Յանգ Բոյզ»՝ 2:2

Շերիֆ Նդիայե, 35, Օսման Բուկարի, 88 - Ֆիլիպ Ուգրինիչ, 48, Սեդրիկ Իտեն, 61, 11մ

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 6 միավոր, «Լայպցիգ»՝ 3, «Յանգ Բոյզ»՝ 1, «Ցրվենա Զվեզդա»՝ 0:

H խումբ

«Պորտու» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 45+1

Հեռացում՝ Գավի («Բարսելոնա»), 90+3, երկրորդ դեղին քարտ

«Անտվերպեն» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 2։3 (տեսանյութ)

Արբնոր Մույա, 3, Միշել Բալիկվիշա, 33 – Դանիիլ Սիկան, 48, 76, Յարոսլավ Ռակիցկի, 71

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 6 միավոր, «Պորտու»՝ 3, «Շախտյոր»՝ 3, «Անտվերպեն»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում