01:00  ,  18 սեպտեմբերի, 2023

Մադրիդի «Ռեալն» ուժեղ էր «Ռեալ Սոսիեդադից» (տեսանյութ)

Իսպանիաի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 2:1 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի իսպանացի հարձակվող Անդեր Բարենեչեան (տեսանյութ

Արքայական թիմը հավասարությունը վերականգնեց 46-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի գոլի շնորհիվ (տեսանյութ

«Ռեալի» հաղթական գոլը 61-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Խոսելուն։

«Ռեալ Սոսիեդադի» կազմում 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

«Ռեալը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բարսելոնայից»։ «Ռեալ Սոսիեդադը» 11-րդն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 2:1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 46, Խոսելու, 61 -  Անդեր Բարենեչեա, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում