14:38  ,  7 սեպտեմբերի, 2023

Դեմարայ Գրեյը «Էվերտոնից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

27-ամյա ջամայկացի կիսապաշտպան Դեմարայ Գրեյը Լիվերպուլի «Էվերտոնից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։ «Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչն է անգլիացի Սթիվեն Ջերարդը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 9,5 միլիոն եվրո։

Ջամայկայի հավաքականի ֆուտբոլիստը «Էվերտոնում» էր հանդես գալիս 2021 թվականից՝ 75 խաղում խփելով 12 գոլ, կատարելով 6 գոլային փոխանցում։

Դեմարայ Գրեյը հանդես է եկել նաեւ «Լեսթեր Սիթիում», «Բիրմինգեմում» եւ «Բայերում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում