09:39  ,  5 սեպտեմբերի, 2023

Էրիկ Բային «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Թուրքիա

Կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց թուրքական «Բեշիկթաշ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

2016 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ Բայիի համար իսպանական «Վիլյառեալին» վճարել էր 38 միլիոն եվրո։ Այժմ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանը Էրիկ Բային վարձակալությամբ անցկացրել էր ֆրանսիական «Մարսելում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում