01:55  ,  5 սեպտեմբերի, 2023

Յանիկ Կարասկոն միացավ «Ալ Շաբաբին» (ֆոտո)

Բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Շաբաբը» Կարասկոյի տրանսֆերի համար կվճարի 20-25 միլիոն եվրո։

Transfermarkt-ը Յանիկ Կարասկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

«Ալ Շաբաբը» Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 7 խաղում վաստակել է 2 միավոր եւ նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում