10:03  ,  3 սեպտեմբերի, 2023

Վեյնալդումը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակ», որի գլխավոր մարզիչն է անգլիացի Սթիվեն Ջերարդը։

32-ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն այս տրանսֆերից կստանա 9 միլիոն եվրո։

Վեյնալդումն անցած մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս իտալական «Ռոմայում»՝ 23 խաղում խփելով 2, կատարելով 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում