23:08  ,  31 օգոստոսի, 2023

Յանիկ Կարասկոն կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։

«Ալ Շաբաբը» համաձայնության է հասել 29-ամյա բելգիացի ֆուտբոլիստի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Յանիկ Կարասկոյի պայմանագիրը «Ալ Շաբաբի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2026 թվական։

Transfermarkt-ը Յանիկ Կարասկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում