21:01  ,  30 օգոստոսի, 2023

Նարեկ Գրիգորյանը «Ուրարտուից» տեղափոխվեց «Ֆարուլ Կոնստանցա»

Հայաստանի հավաքականի հարձակվող Նարեկ Գրիգորյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։ Իր սանի տեղափոխության հարցում ակումբը համաձայնության է եկել ռումինական «Ֆարուլ Կոնստանցայի» հետ, որը հանդես է գալիս Ռումինիայի Առաջին լիգայում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստն առաջին անգամ ակումբի հիմնական կազմում հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում, ապա 17-ամյա Գրիգորյանն իր նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբում նշել է «Ալաշկերտի» հետ խաղում (2։2), իսկ իր առաջին գոլը թիմի կազմում խփել է ԲԿՄԱ-ից վերադառնալուց հետո՝ 2021/22 մրցաշրջանում, առաջին շրջանի՝ «Նորավանքի» դեմ խաղում (3։0)։ Ակումբում գտնվելու ընթացքում Գրիգորյանը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 73 պաշտոնական հանդիպման, դարձել 16 գոլի հեղինակ։

2021 թվականի աշնանը Նարեկ Գրիգորյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի հավաքական, որտեղ իր նորամուտը նշեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ տնային խաղում (0։5): 2023 թվականի ամռանը ֆուտբոլիստը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ դուբլի հեղինակ դառնալով բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով