23:53  ,  26 օգոստոսի, 2023

Դյուպլանտիսը պաշտպանեց ձողացատկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Ձողացատկի տղամարդկանց օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր (6,22 մետր) Արման Դյուպլանտիսը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Շվեդիայի ներկայացուցիչը հաղթեց 6,10 մետր արդյունքով՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։

Դյուպլանտիսը փորձեց բարելավել աշխարհի ռեկորդը, սակայն չհաղթահարեց 6,23 մետր բարձրությունը։

Աթլետիկայի աշխարհի առաջնություն

Ձողացատկ, տղամարդիկ

  1. Արման Դյուպլանտիս (Շվեդիա)՝ 6,10 մետր
    2. Էռնեստ Ջոն Օբիենա (Ֆիլիպիններ)՝ 6,00
    3. Քյորթիս Մարշալ (Ավստրալիա)՝ 5,95
    3. Կրիստոֆեր Նիլսեն (ԱՄՆ)՝ 5,95

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում