21:02  ,  22 օգոստոսի, 2023

Օտավիոն «Պորտուից» տեղափոխվեց «Ալ Նասր»

28-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Օտավիոն պորտուգալական «Պորտուից» տեղափոխվեց «Ալ Նասր», հաղորդում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Նա հանդես կգա 25 համարի խաղաշապիկով։

Ավելի վաղ հատնի էր դարձել, որ «Ալ Նասրը» Օտավիոյի տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրո, ինչը «Պորտուի» ամենաթանկ տրանսֆերն է։

Օտավիոն «Պորտուում» հանդես էր գալիս 2014 թվականից՝ 283 խաղում խփելով 31 գոլ, կատարելով 75 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում