23:13  ,  19 օգոստոսի, 2023

Արսեն Զախարյանը միացավ «Ռեալ Սոսիեդադին» (տեսանյութ)

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվեց «Ռեալ Սոսիեդադ», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը կնքել է 6 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել որ «Դինամոն» Զախարյանի տրանսֆերից կստանա 12 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Զախարյանը հանդես կգա 12 համարի խաղաշապիկով։ «Ռեալ Սոսիեդադը» նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում