01:54  ,  19 օգոստոսի, 2023

«Վալենսիայի» եւ «Վիլյառեալի» հաղթանակները (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վալենսիան» տանը մրցեց «Լա Պալմասի» հետ եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։ 74-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց իսպանացի կիսապաշտպան  Պեպելուն (տեսանյութ

«Վալենսիան» երկրորդ հաղթանակը տարավ եւ 6 միավորով ընթացիկ առաջատարն է։

«Վիլյառեալը» հյուրընկալվեց «Մալյորկային» եւ հաղթեց 1:0 հաշվով։ Միակ գոլը 62-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Խերար Մորենոն (տեսանյութ

«Վիլյառեալն» առաջին հաղթանակը տարավ եւ 3 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում