22:32  ,  14 օգոստոսի, 2023

37-ամյա Մբոկանին՝ «Նոայի» խաղացող

37-ամյա  հարձակվող Դյեմերսի Մբոկանին միացել է «Նոային», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող ֆուտբոլիստը հանդես է եկել բելգիական «Անդերլեխտում», Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյում», գերմանական «Վոլֆսբուրգում», Կիեւի «Դինամոյում», անգլիական «Նորվիչում», «Հալ Սիթիում»։

Մբոկանիի նախորդ ակումբը բելգիական «Բեւերենն» էր։

«Դինամոյում» Մբոկանին դարձել է Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Transfermarkt-ը Մբոկանիի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով