22:18  ,  10 օգոստոսի, 2023

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվեց «Բենֆիկա»

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անատոլի Տրուբինը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց «Բենֆիկա», հաղորդում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։

Տրուբինը «Բենֆիկայի» հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 10 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 1 միլիոն եվրո բոնուսն։

Տրուբինի ծառայություններով հետաքրքրված էր Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում