13:27  ,  8 օգոստոսի, 2023

Անդրես Ինիեստան միացավ «Էմիրեյթսին» (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, ճապոնական «Վիսել Կոբեից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 39-ամյա Անդրես Ինիեստան կարիերան կշարունակի «Էմիրեյթս» ակումբում։ Նա ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ինիեստան 5,5 տարի անցկացրեց «Վիսել Կոբեում»։

2002-2018 թվականներին նա «Բարսելոնայում» դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում