15:18  ,  7 օգոստոսի, 2023

Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ԱՄՆ-ից ժամանել է Սաուդյան Արաբիա։ 31-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ալ Ֆատեհ» ակումբում, որի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

Սաուդյան Արաբիայի անցած առաջնությունում «Ալ Ֆատեհը» գրավել է 6-րդ տեղը։

Սելարայանը 2020թ․ հունվարից էր  հանդես գալիս ամերիկյան «Քոլամբուս Քրյու» թիմում՝ 107 խաղում խփելով 42 գոլ, կատարելով 23 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում