19:55  ,  2 օգոստոսի, 2023

Չենդու. Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը գրավել է երրորդ տեղը

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:

Պետրոսյանը երկու հաղթական մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն է կրել և բավարարվել բրոնզե մեդալով, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը մեկնարկում 2։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Մահար Ասադզադեի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել և լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում