22:44  ,  30 հուլիսի, 2023

«Նյուքասլ Յունայթեդի» հարձակվողը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

26-ամյա ֆրանսիացի հարձակվող Ալան Սեն-Մաքսիմենը «Նյուքասլ Յունայթեդից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Transfermarkt.com-ը նշում է, որ «Ալ Ահլին» Սեն-Մաքսիմենի տրանսֆերի համար վճարել է 27,2 միլիոն եվրո։

Սեն-Մաքսիմենը «Նյուքասլ Յունայթեդում» հանդես էր գալիս 2019թ․ օգոստոսից։ Այս ընթացքում նա մասնակցել է 124 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում