15:42  ,  28 հուլիսի, 2023

«Վեստ Արմենիայի» նորեկները Տանզանիայից (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիային» են միացել երկու խաղացներ Տանզանիայից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Էդսոն Էրիկ Մվիջագեն երեւանյան թիմ է տեղափոխվել «Կագերա Սուգարից»,որը հանդես է գալիս Տանզանիայի Բարձրագույն լիգայում։Возможно, это изображение 1 человек, играет в футбол, играет в футбол и текст «GEA MWIJAGE 16 LEGEA»

Ատուման Յուսոֆ Շաբանին «Վեստ Արմենիային» միացել է «Յանգ Աֆրիկանսից»,որը նույնպես հանդես է գալիս Տանզանիայի Բարձրագույն լիգայում։Возможно, это изображение 1 человек, играет в футбол, играет в футбол и текст

Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում «Վեստ Արմենիան» հուլիսի 29-ին կընդունի Գյումրիի «Շիրակին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով