13:21  ,  28 հուլիսի, 2023

Չավին հույս ունի, որ Կանսելուն կտեղափոխվի «Բարսելոնա»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հույս ունի, որ Անգլիայի չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն կտեղափոխվի իր ղեկավարած թիմ, հաղորդում է Sky-ը։

Մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեմ չէ տրանսֆերին, սակայն անգլիական ակումբը պահանջում է 50 միլիոն եվրո, ինչի հնարավորությունը «Բարսելոնան» չունի։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը կարող է քննարկել վարձակալության տարբերակ։

Անցած մրցաշրջանում Կանսելուն վարձակալությամբ հանդես է եկել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»՝ 21 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կանսելուի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում