21:17  ,  26 հուլիսի, 2023

Իսկոն կարիերան կշարունակի «Բետիսում»

Իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարիերան կշարունակի «Բետիսում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա ֆուտբոլիստը իսպանական ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։

Իսկոյին ձեռք բերելու նախաձեռնողը եղել է «Բետիսի» չիլիացի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին։ 

Անցած մրցաշրջանի առաջին կեսում Իսկոն «Սեւիլիայի» հետ մասնակցել է 12 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Իսկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում