Երևանում անցկացվել են վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության Ե ենթախմբի հանդիպումները։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Պորտուգալիայի, Դանիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ, երեք խաղում էլ պարտություն է կրել՝ չկարողանալով հաղթահարել ենթախմբի արգելքը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքական թիմերը մրցաշարի արդյունքներով իրավունք են ստացել մասնակցելու 2024 թվականին Նիդերլանդներում անցկացվելիք Եվրոպայի Մ22 տարեկան տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլին։ Ֆրանսիան ենթախմբի արգելքը հաղթահարել է առաջին տեղով, իսկ Պորտուգալիան՝ որպես երկրորդ լավագույն արդյունք ցույց տված թիմ:
Օրեր անց Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականը կմեկնի Վրաստան՝ Թբիլիսիում մասնակցելու Եվրոպայի առաջնության արևելյան գոտու մրցումներին: Մյուս տարիքային թիմերն օգոստոսի սկզբին կմեկնեն Բելառուս՝ ԱՊՀ երկրորդ խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում