00:12  ,  24 հուլիսի, 2023

Ռուսական Պրեմիեր լիգա. Տրանսֆերային ռեկորդ վաճառքից

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ եւ ռմբարկու Մալկոմը Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ», հաղորդում է rsport-ը։

«Զենիթը» 26-ամյա բրազիլացի կիսապաշտպանի  տրանսֆերից կստանա 60 միլիոն եվրո, ինչը ռեկորդ է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացողների վաճառքից։

Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր «Զենիթին»։ 2016-ին բրազիլացի հարձակվող Հալկի համար չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ն վճարել էր 56 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում