19:55  ,  16 հուլիսի, 2023

«Ինտերը» մտադիր է ձեռք բերել թուրք խաղացողի

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» ցանկանում է այս ամռանը ձեռք բերել Թուրքիայի հավաքականի եւ Բերգամոյի «Ատալանտայի» 25-ամյա պաշտպան Մերիհ Դեմիրալին, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Անցած մրցաշրջանում Դեմիրալը «Ատալանտայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, խփել 1 գոլ։

Նրա պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Դեմիրալի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում