13:02  ,  15 հուլիսի, 2023

Դեքլան Ռայսի ռեկորդային տրանսֆերը

Լոնդոնի «Վեստ Հեմը» պաշտոնական կայքում հայտարարեց 24-ամյա անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսի հեռանալու մասին։ Նշվում է, որ նրա տրանսերի գումարը ռեկորդային է Մեծ Բրիտանիայի համար։

Գումարի չափը չի հրապարակվել, սակայն նախորդ ռեկորդը 117,5 միլիոն եվրո էր․ անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը «Աստոն Վիլայից» տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթի»։

Դեքլան Ռայսը «Վեստ Հեմում» մասնակցել է 245 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Դեքլան Ռայսի տրանսֆերի համար կվճարի 122 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում