18:37  ,  14 հուլիսի, 2023

Լոնդոնի «Արսենալի» նորեկը (ֆոտո)

Նիդերլանդների հավաքականի պաշտպան Յուրիեն Տիմբերն Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ 22-ամյա պաշտպանն իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հետ կքնել է երկարաժամկետ պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այաքսը» տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո, հնարավոր է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

Նիդերլանդների անցած առաջնությունում Յուրիեն Տիմբերը մասնակցել է 34 հանդիպման, խփել  2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում