10:05  ,  13 հուլիսի, 2023

Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյից» տեղափոխվեց «Ալ Հիլյալ»

Սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը Հռոմի «Լացիոյից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի», հաղորդում են ակումբների մամուլի ծառայությունները։ 28-ամյա ֆուտբոլիստը կնքել է 3 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լացիոն» Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո։

Նա իտալական ակումբում հանդես էր գալիս 2015 թվականից՝ 341 խաղում խփելով 69 գոլ, կատարելով 59 գոլային փոխանցում։

Այս ամռանը «Ալ Հիլյալ» են տեղափոխվել նաեւ 26-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նեւեշը անգլիական «Վուլվերհեմփթոնից» եւ 32-ամյա սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին Լոնդոնի «Չելսիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում