16:39  ,  7 հուլիսի, 2023

ՊՍԺ-ի նորեկը (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրեց թիմի նորեկ, ուրուգվայցի կիսապաշտպան Մանուել Ուգարտեին։ 22-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  պորտուգալական «Սպորտինգը» Մանուել Ուգարտեի տրանսֆերից կստանա 60 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Ուգարտեն «Սպորտինգի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում