14:56  ,  7 հուլիսի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Ինտերի» դարպասապահի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 27-ամյա դարպասապահ Անդրե Օնանայի հետ անձնական պայմանագրի հարցում, հաղորդում է De Telegraaf-ը։ Կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր։

Ակումբները մոտ են համաձայնության տրանսֆերի հարցում։ «Ինտերը» տրանսֆերից կստանա 55 միլիոն եվրո։

Անդրե Օնանան անցած ամռանն է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Ինտեր»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում