19:33  ,  6 հուլիսի, 2023

Սեսար Ասպիլիկուետան տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»

Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 33-ամյա իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան տեղափոխվեց Մադրիդ «Աթլետիկո»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։

«Չելսին» թույլ էր տվել թիմի նախկին ավագին խզել պայմանագիրը։

Ասպիլիկուետան 2012 թվականին ֆրանսիական «Մարսելից» էր տեղափոխվել «Չելսի» 8,8 միլիոն եվրոյի դիմաց։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում