14:03  ,  6 հուլիսի, 2023

ՊՍԺ-ն 5 տարվա պայմանագիր կնքեց Միլան Շկրինյարի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրեց թիմի նորեկ Միլան Շկրինյարին։ Փարիզյան ակումբը 28-ամյա սլովակ ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Միլան Շկրինյարը նախորդ 6 տարին անցկացրել է Միլանի «Ինտերում», որի հետ պայմանագիրը չէր երկարաձգել եւ հունիսին ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։

«Ինտերի» հետ Շկրինյարը դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում