17:32  ,  5 հուլիսի, 2023

Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը կմիանա Լոնդոնի «Արսենալին»

Նիդերլանդների հավաքականի 22-ամյա պաշտպան Յուրիեն Տիմբերը Ամստերդամի «Այաքսից» կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է The Athletic-ը։ Անգլիական ակումբը նրա տրանսֆերի համար հոլանդական թիմին կվճարի 40 միլիոն եվրո, հնարավոր է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

«Այաքսն» արդեն թույլատրել է Յուրիեն Տիմբերին բուժզննում անցնել «Արսենալում» եւ բանակցել անձնական պայմանագրի վերաբերյալ։

Նիդերլանդների անցած առաջնությունում Յուրիեն Տիմբերը մասնակցել է 34 հանդիպման, խփել  2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում