13:43  ,  5 հուլիսի, 2023

Մեյսոն Մաունթը «Չելսիից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Մեյսոն Մաունթը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում» եւ տեղափոխվել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 7 համարի խաղաշապիկով։ Այդ խաղային համարն ազատ էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո։

Մեյսոն Մաունթը սոցիալական ցանցերում արդեն հրաժեշտ էր տվել Լոնդոնի «Չելսիին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի համար կվճարի 55 միլիոն ֆունտ ստերլինգ, նախատեսված է նաեւ 5 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս։

Մեյսոն Մաունթը մանչեսթերյան ակումբում կստանա շաբաթական 250-300 հազար ֆունտ ստերլինգ, ներառյալ բոնուսները։

Անգլիայի ավարտված առաջնությունում Մաունթը մասնակցել է 24 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում