13:02  ,  5 հուլիսի, 2023

«Բարսելոնան» ներկայացրեց Մարտինեսին (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ներկայացրեց թիմի նորեկ Ինյիգո Մարտինեսին։

Բիլբաոյի «Աթլետիկի» եւ «Ռեալ Սոսիեդադի» նախկին խաղացողն իսպանացի Չավիի գլխավորած թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր։ Հրաժարագինը սահմանվել է 400 միլիոն եվրո։

32-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրն «Աթլետիկի» հետ ավարտվել էր հունիսի 30-ին։

Անցած մրցաշրջանում նա «Աթլետիկի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Մարտինեսը 20 հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում