18:27  ,  1 հուլիսի, 2023

Լիբերիայի նախագահի որդին տեղափոխվեց «Յուվենտուս»

ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Թիմոտի Վեան ֆրանսիական «Լիլից» տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերի գումարը կազմել է 10,3 միլիոն եվրո, նախատեսված է նաեւ 2,1 միլիոն եվրո բոնուս։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

23-ամյա ֆուտբոլիստը Լիբերիայի նախագահ, նախկին ֆուտբոլիստ, 1995թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեայի որդին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում