21:17  ,  30 հունիսի, 2023

Լոֆտուս-Չիկը միացավ «Միլանին»

27-ամյա անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «Միլան», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են չորս տարվա պայմանագիր։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի համար «Միլանը» վճարել է 15 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում