21:57  ,  26 հունիսի, 2023

Հակիմ Զիեշը կտեղափոխվի «Ալ Նասր»

30-ամյա մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը Լոնդոնի «Չելսիից» կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր», որի կազմում հանդես է գալիս 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ալ Նասրը» եւ «Չելսին» արդեն պատրաստել են տեղափոխության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Բուժզննումից հետո Զիեշը կկնքի երեք տարվա պայմանագիր։

«Չելսին» Զիեշին ձեռք էր բերել 2020թ․ ամռանը Ամստերդամի «Այաքսից» 40 միլիոն եվրոյով։

Ավարտված մրցաշրջանում Զիեշը «Չելսիի» հետ մասնակցել է 24 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում