13:09  ,  25 հունիսի, 2023

«Ռեալում» հույս ունեն հաջորդ ամիս ձեռք բերել Մբապեին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը զգալի առաջընթացի է հասել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերն այս ամռանն իրականացնելու գործընթացում, հաղորդում է իսպանական Marca-ի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։

Արքայական ակումբում հույս ունեն հաջորդ ամիս ձեռք բերել Մբապեին, որը կարող է իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ մրցաշրջագայության։

«Ռեալը» հուլիսի 23-ին Լոս Անջելեսում կխաղա իտալական «Միլանի», հուլիսի 26-ին Հյուսթոնում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», հուլիսի 29-ին Դալլասում՝ կատալոնական «Բարսելոնայի», օգոստոսի 2-ին Օռլանդոյում՝ իտալական «Յուվենտուսի» հետ։

ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերից ակնկալում է առնվազն 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում