19:30  ,  23 հունիսի, 2023

«Չելսիի» ավագը կտեղափոխվի «Ինտեր»

Լոնդոնի «Չելսիի» ավագ Սեսար Ասպիլիկուետան կարիերան կշարունակի Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերում», հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

33-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր։ Առաջիկա օրերին նա բուժզննում կանցնի «Ինտերում»։

Ասպիլիկուետան 2012 թվականին ֆրանսիական «Մարսելից» էր տեղափոխվել «Չելսի» 8,8 միլիոն եվրոյի դիմաց։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում