16:36  ,  23 հունիսի, 2023

«Լիվերպուլի» խաղացողը կտեղափոխվի Բունդեսլիգա

Անգլիական «Լիվերպուլի» 20-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն կարիերան կշարունակի գերմանական «ՌԲ Լայպցիգում», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ «Լիվերպուլը» մտադիր չէ վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Ֆաբիու Կարվալյուն անցած ամռանն է 5,9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Լիվերպուլ» «Ֆուլհեմից»։

Ավարտված մրցաշրջանում Ֆաբիու Կարվալյուն գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում մասնակցել է 22 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում